ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերջին երկու դասերին մենք դիտեցինք երկու ֆիլմ, որոնք պատմում էին հայաստանի հանքերի մասին: Իրականում հայաստանում շատ լավ պայմաններ են ստեղծված հանքարդյունաբերողների համար:

Ֆիլմերի և քննարկումների արդյունքում պարղվեց , որ հանքը լիովին ապահով է, քանի դեռ պատված է հողային և բուսական շերտով: Սակայն հանքարդունաբերողները, որոնք աշխատում են, ոչ թե փակ, այլ բաց հանքահանությամբ, հանում են ամբողջ հողային շերտը, որը շատ մեծ վնաս է պատճառում էկոլոգիական տեսանկյունից: Դրա համար ծախսվում են միլիոնավոր դոլլարներ: Իմացանք նաև, որ Հայաստանը շատ հարուստ երկիր է հանքային տեսանկյունից: Միայն Երևան քաղաքում կա թվով ավելի շատ հանք քան Շվեդիայում: Հայաստանում կա մոտ 400 հանք, որոնցից 30-ը մետաղական հանքեր են: Կարելի է հասկանալ, որ մետաղական հանքերն ավելի մեծ վնաս են պատճառում քան շինանյութի համար նախատեսված հանքերը, որոնք արտադրում են քար, ցեմենտ և այլ միջոցներ: Սակայն ամենասարսափելին հանքի մաքրման պրոցեսն է: Հայաստանի ոսկու հանքերում, 1 տոննա հանքաքարից, առանձնացվում է 1-3 գրամ ոսկի: Կարելի է հասկանալ, թե ինչ չափի այլ մետաղներ են արտանետվում լվացումից: Դրանք լցվում են պոչամբարը: Պոչամբարը մի հատված է, որտեղ լցվում է հանքերի մնացորդները: Սակայն միայց հող կամ քարի մասնիկներ չեն լցվում պոչամբար: Դրանց մեջ կա նաև բնության համար շատ վտանգավոր նյութեր, օրինակ ֆտոր, ֆոսֆոր, ուրան և ցիանիդ: Հայաստանի հանքերի մեծ մասում ոգտագործվում է ցիանիդային լվացում: Ցիանիդը շատ թունավոր և քայքայիչ նյութ է: Սակայն հանքեր շահագործողները պետք է պոչամբարներ կառուցեն ոչ լեռնային և սեյսմակայուն գոտիներում: Քանի որ ցանկացած թույլ ցնցումը կարող էվ վնասել պոչամբարը: Սակայն հայաստանի մետաղամշակության համար կառուցված պոչամբարների մեծ մասը գտնվում են լեռնային և սողանքային հատվածներում: Որպես լուծում՝ խստացնել օրենքները հանքարդյունաբերողների համար, քանի որ նրանք շատ թերահավատորեն են մոտենում էկոլոգիական խնդիրներին:

Սևանի հիմնախնդիր

Սևանը հայաստանի համար ունի շատ մեծ դեր։ Միայն այն, որ Սևանը հայաստանի ջրային պաշարների հիմնական մատակարարն է, արդեն շատ մեծ դեր է ունենում։ Սակայն վերջերս լուրեր բարձրացան այն մասին, որ Սևանը մեծ վտանգի մեջ է, և մակարդակը աստիճանաբար իջնում է։ Հասկանալի է, որ դա իսկապես վատ է, քանի որ հայաստանի հողային տարածքները կարող են մնալ անմշակ։ Սակայն խնդիրը լուծելու համար կառուցվեցին ջրամբարներ, որոնցից ամենամեծը և ամենաշատ դերը կատարում է Ջերմուկ առողջարանի շրջակայքում գտնվող Կեչուտի ջրամբարը, որից մոտավորապես 50կմ երկարությամբ թունել է միացված Սևանին, նրա ջրային պաշարները որոշակիորեն ավելացնելու նպատակով։ Սա իրական փրկություն էր, քանի որ Սևանի մակարդակը իջեցրել էին միայն ոռոգման համա, իսկ հետո Հրազդան գետի վրա կառուցված կասկադին չէին բավարարում ջրային պաշարները, էլեկտրաէներգիա ստանալու համար։ Սակայն որոշ ժամանակ անց ի հայտ եկան էկոլոգիական խնդիրներ, որոնցից է լճի սառցայալումը ձմռանը, կանաչումը ամռանը և այլն։ Ջրի մակարդակը իջեցրեցին, ինչի հետևանքով լիճը սկսեց սառցակալել ձմռանը, ինչը 1-2 աստիճան ցելսիուս ջերմաստիճանով ավելի ցրտեցրեց հարակից տարածքների ջերմաստիճանը։ Սակայն ավելի լուրջ էր կանաչումը։ Բանն այն էր, որ ջրի մակարդակը չափից շատ էր իջեցվել, ինչի հետևանքով ափամերձ տարածքներում արևի ճառագայթները հասնում էին ջրի հատակը և սնուցում։ կապտականաչ ջրիմուռներին, որոնք շատանում էին և լիճը դարձնում կանաչ։ Սակայն հարց է առաջանում, թե ինչ տարբերություն կանաչ է լիճը, թե կապույտ։ Պատասխանը շատ պարզ է, գույնը կարևոր չէ, սական լիճը փոխում է իր հատկությունները և ճահճանում, ինչը կարող է կործանարար դառնալ լճի համար։ Բացի այդ նաև քչանում են ձկնային պաշարները։ Օրինակ` իշխան տեսակի ձուկը վերջերս սկսել է քչանալ, որը ուղիղ կապ ունի լճի ճահճացման հետ։ Ես կարծում եմ կառավարությունը իր ուժերը կներդնի որ լուծի այս խնդիրը :

Բնություն-հասարակություն հարաբերությունը Հայաստանում 20-րդ դարում

Ես կարծում եմ որ Հայաստանի տնտեսական և այլ ոլորտներում ունեցած դիրքերը՝ կարելի է ասել, որ այն կդիմանար շատ քիչ ժամանակ: Հանքերը չէին գործում: Էներգիա չկար, իսկ այստեղից կարելի է եզրակացնել որ շատ ոլորտներ էին կախված: Հաշվի առնելով, որ միայն արդյունաբերությունը չէ, որ սնվում է էլեկտրաէներգիայից, ինչպես ասենք բնակչությունը և սպասարկման ոլորտը: Խորհրդայնացումից հետո ամեն ինչ փոխվեց: Հայաստանը, գտնվում է այն երկրների ցանկում որտեղ եներգիան շատ քիչ է արտադրվում:ՈՒ այդ խնդիրը լուծելու համար սկսեցին օգտագործել գետերը, որ կարողանան ստանալ էներգիա: Հիմնականում օգտագործվում էր Հրազդան գետը, որովհետև այն ամենամոտն էր Երևանին: Հանքերը սկսեցին գործել: Սկսեցին մեծ թափով արտահանել պղինձ: Կարելի է եզրակցնել որ դա հիանալի հնարավորություն է քաղաքների և բնակչության զարգացման հաար: Երևանը սկսեց կամաց կամաց ընկնել հունի մեջ: Մինչ խորհրդայնացումը՝ բնակչությանը ապրում էր գյուղերում, և զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ և անասնապահությունմբ,: Խորհրդայնացումից հետո մարդիկ սկսեցին տեղափոխվել քաղաք և զբաղվել արդյունաբերությամբ:

Էկոլոգիա։Շրջակա միջավայրի քիմիական աղտոտում․․․

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:
Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը:
Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները քիմիական գործարաններն են:
Աղտոտված ջրերը մաքրում են օդավորման (աերացիա) եղանակով
Ծովափերի նավթով աղտոտումը մեծ վնաս է պատճառում ջրլող թռչուններին:
Շրջակա միջավայրի խոշոր աղտոտիչներ են նաև կենցաղային թափոնները:

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

Փրկենք բնությունը

Ամեն տաի միայն Միացյալ նահանգներում հազարավոր հեկտարներ այրվում են : Ասում էին թե ամենա սարսափելի հրդեհը եղել է 2018-ին Կալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհները: Ողջ 2018 թվականի ընթացքում ընդհանուր 7579 հրդեհների հետևանքով այրվել է 1 645 140 քառ․ կմ տարածք: Բայց պարզվեց որ ոչ այս տարվա հուլիսինը ոչ պակաս սարսափելի էր արեւմտյան ափում մոլեգնած Դիքսին՝ Մոնտանայի Թռչող կրակներին է միացել այրելով 70 հազար հեկտարից ավելի տարածք:

Իսկ ին՞չ կարող ենք մենք անել որպեսզի խուսափենք բնության ոչնչացումից և նման տիպի կործանիչ հրդեհներից:

Կարող ենք ավելի հոգատար լինենք և ավելի ուշադիր և իհարկե կխուսափենք նմանատիպ արհավիրքներից:

Անապատացում

Անապատացումը երկիր մոլորակի ամենամեծ խնդրիներից է: Այն առաջանում է շատ տարբեր պատճառներով: Այն ամբողջությամբ կապ չունի անապատային տարածության հետ, չնայած այդ բառից է բաղկացած: Անապատացում կարող է առաջանալ, անխնա հողերի օգտագործումից, որոնք կորցնում էն իրնեց կայուն կառուցվածքը: Այն կարող է նաև առաջանալ անխնա ջրելուց, այսինքն ճահճացումից: Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն սովորել ճիշտ վերաբերվել հողերի հետ: Անապատացման պատճառ կարող են դառնալ նաև հրդեհներն ու պատերազմները: Նրանք կարող են ուղղակի ոչնչացնել ամեն ինչ:

Ինչպես խնայել ջուրը

 

Իմ կարծիքով մարդիկ պետք է կարողանան խնայել ջուրը առաջինը չաղտոտելով ջրամբաարներնը : Մարդիկ պետք է գիտակցեն որ այսօր աշխարհում ամն օր էլ ավելի օրհասկան է դառնում ջրի պաշարների նվազումը: Դրա համարա պետք է խնայլ ջուրը:

Պարզ օրինակ՝ խոհանոցում ափսեներ լվանալու համար տեղադրվում են երկու լվացարաններ, որոնք լցված են ջրով և փակ են: Մեկում ճաշատեսակները լվանում են մաքրող միջոցներով, մյուսում դրանք լվանում են: Եվ ոչ հոսող ջուր:

Ջուր, որի մեջ լվացվող մրգերն ու բանջարեղենները կարող են օգտագործվել փակ բույսեր ջրելու համար:

Մի միացրեք ջուրը ամբողջ հզորությամբ: Եթե ​​ջրի ճնշումը ինքնին չափազանց ուժեղ է – կարգավորեք (իջեցրեք) ջրի մուտքի փականը :

Ատամները լվանալիս անջատեք ջուրը:

Ցնցուղ ընդունելիս օգտագործվող ջրի ավելի քան 10 %-ը ծախսվում է տաքանալուն սպասելու ընթացքում: Այդ հավելյալ ջուրը դույլի մեջ հավաքելը կնվազեցնի ջրի վատնումը: Հավաքված ջուրը կարող եք օգտագործել բույսերը ջրելու, մեքենան կամ հատակը լվանալու կամ զուգարանակոնքի մեջ լցնելու համար:

Սառը ջրով լվացք անելը ոչ միայն օգտակար է ձեր հագուստի ու գրպանի, այլև շրջակա միջավայրի համար: Լվացքի մեքենայի ծախսած էներգիայի շուրջ 90 %-ը օգտագործվում է ջուրը տաքացնելու համար:

Եկեք խնայեքնք ջուրը որ մյուսներն էլ օգտվեն:

Սև անգղ

Սև անգղ (լատ.՝ Aegypius monachus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Բույնը պատրաստում է ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին, հիմնականում ճյուղերից՝ օգտագործելով նաև ծառերի կեղև, բուրդ, որսկորներ, գոմաղբ։

Հիմնականում դնում է 1 ձու, հազվադեպ նաև՝ 2։ Ձուն 90 մմ, թույլ սպիտակ գունավորմամբ՝ կարմիր-դարչնագույն խազերով և գծերով։

Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին։

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը։