Կետադրական աշխատանք


Օրանջիայի ձորակումամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում, մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում` վարունգն էր ծաղկում։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շուտ է հալվում և ձյունի տակից կանաչը ծլում։
Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակինմ, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։
Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։
Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում, — ասաց Մանասը, Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել…
Մանաս իմացիր, առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։
Եվ առ հա, մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒ

Պատասխանել հետևյալ հարցերին․

Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

Իմ կարծիքով ամեն մարդ ազատություն բառը ուրիշ ձև է հակսամում։ Մաարդիկ պիտի հասկանան որ դու կարող ես խաղաղ ապրել մինչև չըղաղտես ես մարդկանց անձնական տարածքը: և չը մտնես ուրիշի կյանք։

Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

Իհարկե մարդ ունի ամեն իրավունք իր անձի հետ կապված ու կարողե նաև ուրիշ մեթոդներ կիրառել

Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։

Ես կարողացել եմ . ազատ ընտրել օրինակ՝ շոր գնելուց սպորտի գնալուց երաժտության գնալուց ու լիքը ընտրություներ եմ ունեցել:

Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

Ամեն մարդ պետքե կարողանա պատսխան տալ իր արարքների համար բայց նաև պետքե կարողանա տիրապետել իր բնավորություները:

Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

Իմ կարծիքով ամեն մարդ պետքե հետ չնայի ու զղճա իր արածների համար եթե արել ես մի զղճա ու ղակի պետքե անես այնպես որ նույն սխալը չկրկնես: Որովհետև այսպես թե այնպես այդ գործողությունը արդեն կատարվել է։

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․
Այո
Լինել արդարամիտ մարդ
Այո
Լինել լավ ընկեր
Այո
Լինել լավագույնը դպրոցում
Ոչ
Սուտ խոսել, երբ դա օգտակար է
Այո
Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը
Այո
Կոպիտ վարվել դասընկերոջս հետ
Ոչ
Լինել աշխարհի ամենահարուստ մարդը
Այո
Լինել աշխարհի լավագույն մարզիկը
Այո
Կառավարել աշխարհը
Ոչ
Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։

Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը;

Իմ կարծիքով է այստեղի իրավիճակը բավականին մեծ դեր է խաղում ։ Բայց ամեն մարդ իր ընտրությունը ունի լավ թե վատ անելու : Բայղ նախընտրելի է լավ բանի հասնելը արդար հասնել:

ԸՆՏԱՆԻՔ

Իմ կարծքով Յուրաքանչյուր հայ իր ընտանիքի պատիվը ամենակարևոր բաղադրիչներից է: Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

  • Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են:

Իմ կարծիքով կան մարդիկ ովքեր կարող են երջանիկ լինել առնաց ինչվոր գործիքի առանց ոչմի նյութական իրից։ Որովհետև ամեն մարդ մի ձև է երջանիկ մարդկ երջանկանում են տարբեր բաներից։ Այդ իսկ պատճառով կարող են մարդիկ և նման լինեն, և նման չլինել երջանկության պահերին։

  • Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:

Եթե մարդ ձգտի միշտ երջանիկ լինի, նա կյանքում չի հասնի իր երջանկությանը ։ Որովհետև կան մարդիկ ովքեր չեն գնահատոում այն ինչ ունեն : Մարդիկ գնահատում են այն ժամանակ, երբ կորցնում են ու հասկանւոմ են որ էլ հետ չեն բերի այն ինչ կրցրել են:

  • Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար
  • Ձեզ տրված է հնարավորություն երեք հարց ուղղելու մարդուն պարզելու երջանիկ է արդյոք: Որո՞նք են այդ հարցերը:
  1. Ի՞նչ է քեզ պակասում այդ պահին։
  2. Հասել ե՞ս նպատակներիցդ մեկին։
  3. Ի՞նչ կփոխեիր կյանքումդ այս պահին։