Վահան Տերյան

Նրա իսկական անունը Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան է: Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։Ծնվել է փետրվարի 9-ին կամ հունվարի 28-ին 1885 թ. ՝ մահացել է հունվարի  7-ին 1920 թ. : Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ 1897թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ սովորում էին իր ավագ եղբայրները: Սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան:  1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Ոսկի Հեքիաթ

Ամենաանհույս

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ…

Ամենատխուր

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…

Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…

Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…

Ամենահուզիչ

Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,
Հուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս…

Ամենաերազկոտ

Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։

Շուրջըս մռայլ էր, և հեռուն մութ,—
Նա իմ սև կյանքում վառեց մի հուր,—
Ամեն ինչ թվաց հեքիաթ ու սուտ,
Չըգիտեմ՝ ե՞րբ էր, չըգիտեմ՝ ո՞ւր…

Նրա խոսքերի մեղմ օրորում
Աշխարհը թվաց ինձ անեղերք,—
Կարծես հնչում էր իմ օրերում
Աստղերի երկրում հյուսված մի երգ…

Ոսկի հայացքով ինձ պարուրեց,
Խաղաղ ժպիտը փռեց վրաս,
Մեղմիվ խոսեց և անուշ լռեց,
Ու թախծոտ կյանքըս դարձավ երազ…

Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է l —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ…,

Այստեղ: այս տեղում, Աստ, հոս

տխրությամբ: Ձանձրալի, անհետաքրքիր, ձանձրույթ պատճառող,Տրտում,մելամաղձոտ

երկար։ Մեծ երկարություն ունեցող: Երկար գիծ՝ տարածություն, անհամառոտ

սիրտը։ Արյան շրջանառության կենտրոնական գործարանը մարդու և կենդանիների մարմնում, հոժարություն

երազում։ Քնի մեջ երևացող պատկերներ՝ պատկերացումներ, Անուրջ։

գուցե։ Թերևս, հավանական Է, հավանորեն

հավիտյան։ Միշտ, հավերժաբար

հեռու։ Տեղ, որ տվյալ կետից բաժանված Է ավելի կամ պակաս տարածությամբ, հեռավոր տեղ՝ վայր՝
կետ, Մեկուսի

անհաս։ չհասնող,անհաճ

դարձել։ Շրջվել, դիրքը՝ ուղղությունը փոխել, թեքվել, ուղղվել, շուռ գալ,Հանդիսանալ

սուտ։ Իրականության չհամապատախանող, հերյուրածո

թվում։ Թվելը,

Վերլուծում

 Եթե կողմերում հեռու-հեռավոր

Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,
Հուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս…

Բանաստեղծը շատ գեղեցիկ է բնութագրել կարոտի զգացումը: Ամեն տողում և բառում սեր կա:

Կապակցված խոսք

Մեր զինվորները դեռևս պաշտպանում էն մեր Հայրենիքի սահմանները և խաղաղությունը։ Պատերազմի ընթացքում, չնայած որ մեր թշնամին ուներ ավելի լավ զենքեր և միջոցներ, մեր զինվորները չընկճվեցին և կռվեցին գրավյած հողերում։ Այդ ժամանակ եր որ մենք նոր հերոսներ ունեցանք, հերոսներ որոնք իրենց հուշարձանները դրված են քաղաքում։ Դժբախտաբար մեր հերոսների զոհվելուց հետոյ միայն մեզ մոտ մնում է իրենց շքանշանները և իրենց հուշը։

Ձայնարկություն

Գործնական աշխատանք 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավորլինի կազմել այլ խոսքի մասեր։ ճը՜ռռ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ 2։ Գտնե՛լ ձայնարկու թյունները (առոգանության նշաններըդրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։ զգացական- Վայ օֆ ախ ուխայկոչական- հեյ հարայնմանաձայնական-ծիվ-ծիվ վաշ-վիշ ծուղրուղու

ԿԱՊ

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Բայ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել