ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | ՋՈՆԻՆ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԿՈՇԻԿՆԵՐԸ

Գրողը ուներ բավականին ազատ գրելաոճ, և ստեղծագործություններում կարողանում էր միանգամից արտաբերել մտքերը: Թե հարցնեն ստեղծագործություններից որևէ մեկի կոնկրետ և հիմնական ասելիքը ո՞րն էր` պատասխան չեմ ունենա, քանի որ անդրադառնում էր միանգամից մի քանի թեմաների: Իմ կարծիքով նման ստեղծագործություններում ավելի շատ կյանք կա:

ՄԵՌՆԵԼ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ…

Գևորգ Համբարձումյանի գրելաոճը բավականին տարօրինակ էր ինձ համար, քանի որ առաջին անգամ էր, որ ծանոթացա սպիտակ բանաստեղծություններին: Բանաստեղծությունները լինելով ժամանակակից, միևնույն է տարբերվում էին մակարդակով և գաղափարով:

Համբարձումյանի բանաստեղծությունը տալիս է տարօրինակ մոտիվացիա: Ոչ այնպիսին, ինչպիսին կան ամբողջ համացանցում:

Այս տողերը ինձ շատ դուր եկավ՝ ես այսօր կգրեմ պարտության մասին, քանզի հաղթանակներն այլևս անհնար են: Սա կարծես վերջին հույսի մարելն է, փոքր ինչ հիասթափված խոսքեր էին…

ԻՄ ՏԵՐՅԱՆԸ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Վահան Տերյանի ստեղծագործություններին ծանոթ եմ սկսած երրորդ դասարնից , բայց Տերյանին հասկանալ, զգալ սկսել եմ ավելի ուշ …

Ի՞նչ է ասել <<Իմ Տերյանը>>: Բանաստեղծը կարող է ունենալ հազարավոր ժողովածուներ, բայց դրանցից մի քանիսը մեր հոգևոր աշխարհը ընդունի ավելին` քան ուղղակի բանաստեղծություն: Տերյանը կարողանում է համադրել գրքային բառերը և հոգեվիճակի մեջ մտնող տրամադրությունը: