բնագիտություն

Մանուշակ մանուշակազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

 

 

Ալպիական մանուշակ

Ալպիական մանուշակի` այդ հիսքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :

Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:

Ա.մանուշակի պայծառ գույները  ուժեղ արևներ են`  այդ ծաղիկներում ապրում է  արևի լույսը:

Այս բույսը օգտակար է պահել  տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան:  Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց  համար որևէ հաճելի բան անել:

 

Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին  և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:

 

Շատ յուրատեսակ ծաղիկներ են.սրացած, ետ թեքված, երբեմն բախրամայի նմանվող թերթիկներով, կարծես էկզոտիկ թիթեռների երամ է պտտվում բույսի շուրջը: Գույների տեսականին շատ լայն է. ստեղծվել է ձյունասպիտակ ծաղկի հիբրիդ, վարդագույնի երանգներից մինչև մուգ կարմիր, բորդո և մանուշակագույն:  Ծաղկելը տևում է երկար`մինչև  3,5 ամիս: Կախված տեսակից, տնային պայմաններում ծաղկելը սկսում է հոկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ  բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:

 

Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ,  զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի  պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :

  • Լուսավորությունը:Ծաղկող   ա.մանուշակը լուսասեր է, բայց նրան հարկավոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից (եթե ծաղկումը ուշացել է):
  • Ջրելը: Ա.մանուշակը ջրում են հավասարաչափ, չթողնել հողը շատ չորանա կամ շատ ջուր մնա թաղարում: Ջրել միայն  փափուկ,  տան ջերմաստիճանի ջրով (ջուրը չպիտի կաթի  պալարասոխուկի բողբոջային մասի վրա): Թոռոմած ծաղիկները կամ դեղնած տերևները չի կարելի  կտրել դանակով կամ մկրատով, այլ «պտտեցնելով» զգուշորեն պոկել` փորձելով չվնասել աճման տարածքը: Ուշ գարնանը` ծաղկման շրջանի ավարտից հետո, գալիս է հանգստի շրջանը:

Հունիսին պալարը մերկանում է: Սովորաբար տերևների դեղնելը սկսելուն պես ջրելը զգալի պակասեցնում  են, ջրում են հազվադեպ `չթողնելով հողը շատ չորանա: Ա. մանուշակի արմատները չեն մահանում, նրանք կենսունակ են: Թաղարը հանգստի ընթացքում դնում են ստվերոտ տեղ: Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ:

Ուշադրություն դարձրեք, որ տեղափոխման ժամանակ պալարները խորը չթաղվեն հողի մեջ, մեկ երրորդը, նույնիսկ կեսը պետք է մնա հողի մակերեսին, դա բարենպաստ է անդադառնում բույսի հետագա ծաղկմանը: Բույսի թաղարը հարկավոր է ընտրել`  հաշվի առնելով պալարասոխուկի չափսերը:  Ա. մանուշակը չի սիրում մեծ թաղարներ, նրան այդ թաղարներում վատ են ծաղկում և սկսում են փտել: Դրա համար փոքր  պալարասոխուկի համար ( 1 – 1,5տարի) պետք է ընտրել  7 – 8 սմ տրամագծով   թաղարը, իսկ 2 – 3 տարեկանի համար`  14 – 15 սմ տրամագծով: Հողի և սոխուկի միջև ընկած տարածությունը պետք է լինի ոչ ավել  2 – 3 սմ-ից: Դա շատ կարևոր է ա. մանուշակ աճեցնելու համար:  Հիշեք, որ սոխուկի ներքևի արմատների վրայի հողի շերտը չի կարելի քանդել, լավ կլինի բույսը տեղափոխել այդ հողագնդով:

Տեղափոխումից մեկ ամիս անց ա.մանուշակը կարելի է պարարտացնել: Լավ կլինի օգտագործել  պատրաստի թույլ հեղուկային խառնուրդ: Պարարտացնում են ամիսը մեկ մինչև ծաղկման վերջը:

Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ա. մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ  20 – 25 տարի շարունակ:

Հնարավոր խնդիրները.Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ. Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում   17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից  կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են. Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես,  երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք  պալարի վերին աճման մասի վրա:Ծաղկման կարճ շրջան. Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :եֆորմացված և փոքր տերևներ. Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ   ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ): Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չուն

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:
Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
 

Leave a comment